ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Անգործություն չկա

Անգործություն չկա
25.10.2026 | 00:08

Հոկտեմբերի 25

Այս ժամանակավոր նյութական աշխարհում հաղթանակ տանելու ճանապարհը, որն Իմ բոլոր աշակերտները պիտի ճանաչեն, անցնում է այն հաղթանակով, որը յուրաքանչյուր ոք պետք է տանի իր մարմնի ու անձի նկատմամբ։
Ուրեմն, ջանացե՛ք ամեն ինչում հաղթանակ տանել։ Սա ընդունե՛ք իբրև խիստ որոշակի առաջադրանք։ Արտաքին աշխարհի իրականությունը ձեր դեմ է։ Աշխարհի ուժերը, և դրանցից ամենահզորը՝ դրամն իր այլասերող բնույթով, զգալի դժվարություններ կհարուցեն ձեր ճանապարհին։
Դա նշանակում է, որ հարկավոր է օրեցօր ավելի մեծ հաղթանակներ տանել սեփական անձի նկատմամբ, որպեսզի հաստատուն դառնա ձեր վստահությունը վերջնական հաղթանակի հանդեպ։ Թեպետ կարող է պատահել նաև այնպես, որ դուք ակնառու կերպով չտեսնեք ձեր հաղթանակը աշխարհի ուժերի ու զորությունների դեմ։
Անգործությունը կվերանա, եթե մարդիկ ճշմարտապես իրագործեն այս պայմանը։ Իսկ եթե մեկն իսկապես զուրկ է զբաղմունքից, թող ինքն իրեն հաղթանակող ուժի վերածի՝ հաղթահարելով նախ իր մեջ եղած հոռին ու չարը, ապա՝ իր տանեցիների, և հետո՝ իր ողջ շրջապատի արատները։ Այդժամ նա արդեն կդառնա մի այնպիսի ուժ, որի կարիքը խիստ զգացվում է, և ով արդեն պիտի գործի անցնի։
Պարապ ժամեր չկան Իմ թագավորության մեջ։
Արտաքին աշխարհի կողմից սպասումը կարող է դիտվել իբրև անգործություն, սակայն այդ սպասումը կա և կարող է վերածվել մեծ գործունեության ժամանակաշրջանի՝ մարդու ներքին կյանքի և իր շուրջը եղող նյութական աշխարհի իրականության համար։
Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ